Էմիլ Սմիթ Ռոուն մոտ է անգլիական մեկ այլ ակումբ տեղափոխվելուն

«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը: Ֆուտբոլիստը դեռ պետք է կարգավորի «Ֆուլհեմի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները և բուժզննում անցնի։

Գործարքի գումարը կկազմի 35 մլն ֆունտ ստերլինգ։ Դա կլինի «Ֆուլհեմի» պատմության ամենաթանկ տրանսֆերը և «զինագործների» ամենաթանկ վաճառքի կրկնությունը: Առայժմ «զինագործների» ռեկորդակիրը Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն է, ով վաճառվել է նույն գումարով։

Սմիթ-Ռոուն «Արսենալի» սան է: Վերջին 2 տարում ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստացել։ Անցած մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում միջինը 26 րոպե է անցկացրել՝ 13 հանդիպում անցկացնելով Պրեմիեր Լիգայում։