Էմերիկ Լապորտը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Ալ-Նասրի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է անվճար պայմանագիր կնքել խաղացողի հետ։

Հաղորդվում է, որ «Ալ-Նասրը» պատրաստ է վաճառել Լապորտին, սակայն ցանկանում է ստանալ նրա համար ծախսած առնվազն 27 միլիոն եվրոն։

Լապորտը Եվրոպայի վերջին առաջնությունում վեց հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում և հաղթել մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով Անգլիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Լապորտը սաուդյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականին «Մանչեսթեր Սիթիից»։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։