Դրիս Մերտենս. «Կցանկանայի նա տեղափոխվեր «Նապոլի»»

«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դրիս Մերտենսը կցանկանար իտալական ակումբում տեսնել Ռոմելու Լուկակուին։

«Ռոմելուն իմ ընկերն է, ես կցանկանայի նրան տեսնել «Նապոլիում», քանի որ նրա հետ կարելի է հույս դնել հաղթանակների վրա: Նա իմ խորհուրդը հարցրե՞լ է։ Ոչ, ես կարծում եմ, որ Ռոմելուն կարողանում է ինքնուրույն գլուխ հանել»,- Մերտենսի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հաղորդվում էր, որ «Նապոլին» ու ֆուտբոլիստն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։