Դանի Օլմոն երկարաժամկետ պայմանագիր կարող է կնքել իսպանական գրանդի հետ

«Բարսելոնան» 6 տարվա պայմանագիր է առաջարկել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Կատալոնացիներն արդեն բանակցություններ են վարում խաղացողի գործակալների հետ։ Միեւնույն ժամանակ, կատալոնացիները չեն կարողանում համաձայնության գալ «ցլերի» հետ։

«Լայպցիգը» մերժել է «Բարսելոնայի» առաջին առաջարկը։ Գերմանացիներն իսպանացուն գնահատում են 60 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։