Չեզարե Պրանդելին անդրադարձել է Ալվարո Մորատայի տեղափոխությանը «Միլան»

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխությունը «Միլան»։

«Մորատան մեծ հաջողություն է «Միլանի» ղեկավարության համար։ Նա իր արժեքը դրսևորեց EURO-2024-ում՝ որպես Իսպանիայի հավաքականի ավագ։ Նա հաղթող է և առաջատար»,- Պրանդելիի խոսքերն է մեջբերում La Gazzetta Dello Sport-ը։

31-ամյա իսպանացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ատլետիկոյից» է տեղափոխվել «Միլան»։ Նախկինում Մորատան հանդես է եկել նաև «Յուվենտուսում», «Չելսիում» և «Ռեալում»։ Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 80 խաղում հարձակվողը խփել է 36 գոլ։