Գերմանական Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է իսպանական Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերով, հայտնում է Diario Sport-ը։
Հաղորդվում է, որ լևերկուզենյան թիմը ցանկանում է 19-ամյա Գյուլերին մեկ մրցաշրջանով վարձակալել և արդեն պաշտոնական առաջարկ է արել:
Նախորդ մրցաշրջանում Արդա Գյուլերը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։