«Բարսելոնան» անհանգստացած է Ֆրենկի դե Յոնգի վնասվածքով

«Բարսելոնան» անհանգստացած է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վնասվածքով, որը նա ստացել էր ապրիլին Լա Լիգայի խաղում։ Այդ ժամանակվանից նա խաղադաշտ չի վերադարձել։

Լրագրող Խավի Միգելի խոսքերով՝ «Բարսելոնան» լրջորեն անհանգստացած է Դե Յոնգի կոճի խնդրի պատճառով։ Վերականգնումը կարող է ավելի երկար տևել։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 213 հանդիպում, դարձել 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։