«Բարսելոնան» գնել է «Ժիրոնայի» հարձակվողին

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարել է «Ժիրոնայի» հարձակվող Պաու Վիկտորին գնելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարով։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ կատալոնացիները խաղացողի համար կվճարեն 2,7 մլն եվրո։ Ժիրոնան կստանա խաղացողի հաջորդ վաճառքի գումարի 50%-ը, եթե այն տեղի ունենա մինչև 2025 թվականի հունիսը, եթե այս ամսաթվից հետո՝ 30%-ը։

Նախորդ մրցաշրջանում իսպանացին հանդես էր գալիս «Բարսելոնայի» երկրորդ թիմում։ Անցած մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 20 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: