«Ասթոն Վիլան» 60 միլիոն եվրոյով վաճառեց իր վինգերին

Սաուդյան «Ալ-Իթթիհադը» սոցցանցերում հայտարարել է «Ասթոն Վիլայի» վինգեր Մուսա Դիաբիի տեղափոխության մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի հունիսը։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ գործարքը կազմել է 60 մլն եվրո։ Ֆուտբոլիստը նոր ակումբում կստանա տարեկան մոտ 20 միլիոն եվրո։

Դիաբին 1 մրցաշրջան է անցկացրել «Ասթոն Վիլայի» կազմում։ Անցած մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 հանդիպում, դարձել 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։