Օլիմպիական խաղերում Արգենտինայի դեմ խաղից հետո Աշրաֆ Հակիմին ռասիստական ​​հաղորդագրություններ է ստացել

Մարոկկոյի պաշտպան Աշրաֆ Հակիմին ռասիստական ​​հաղորդագրություններ է ստացել Փարիզի Օլիմպիական խաղերի Արգենտինայի դեմ խաղից հետո։

Խաղի ավարտից հետո ՊՍԺ-ի պաշտպանի սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել արգենտինացի երկրպագուների վիրավորական մեկնաբանություններ և էմոջիներ՝ կապիկների, առնետների և այլ խորհրդանիշների տեսքով՝ հղում անելով 25-ամյա ֆուտբոլիստի մաշկի գույնին։

Նրան գրել են նաև «սև», «բռնաբարող» և այլ հայհոյանքներ։

Հանդիպումն ինքնին ավարտվել է սկանդալով՝ Մարոկկոն հաղթում էր 2։1 հաշվով, երբ 90+16-րդ րոպեին արգենտինացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլից հետո մարոկկացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, ինչի պատճառով խաղն ընդհատվեց։ Թվում էր՝ հանդիպումն այլևս չի շարունակվի, բայց թիմերը երկու ժամ անց վերադարձան և արդեն դատարկ տրիբունաների ներքո մրցավարը դիտեց VAR-ն ու չեղարկեց գոլը։