Արգենտինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան Մարոկկոյի հետ Փարիզի Օլիմպիական խաղերի խմբային փուլի խաղից հետո բողոք է ուղարկել ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողով։

Արգենտինացիները պահանջել են միջոցներ ձեռնարկել խաղի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մարոկկոն հաղթում էր 2։1 հաշվով, երբ 90+16-րդ րոպեին արգենտինացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլից հետո մարոկկացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, ինչի պատճառով խաղն ընդհատվեց։ Թվում էր՝ հանդիպումն այլևս չի շարունակվի, բայց թիմերը երկու ժամ անց վերադարձան և արդեն դատարկ տրիբունաների ներքո մրցավարը դիտեց VAR-ն ու չեղարկեց գոլը։