«Արարատ-Արմենիան» արտագնա խաղում հաղթեց մոլդովական թիմին

«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հաղթեց մոլդովական թիմին։

Վարդան Մինասյանի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Զիմբրուի» դարպասը։

Խաղի 23-րդ րոպեին Արթուր Սերոբյանը բացեց հաշիվը 11 մետրանոցից։ Երկրորդ կեսում՝ 74-րդ րոպեին, թիմի նորեկ Էրիկ Օկանսին թիմի երկրորդ գոլը հեղինակեց, իսկ 90-դդ րոպեին ձևակերպեց դուբլ։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին Երևանում։