Անտոնիո Ռուդիգերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ չնայած «Ալ-Իթթիհադի» չափազանց բարենպաստ առաջարկին, ֆուտբոլիստը չի դիտարկում իսպանական ակումբից հեռանալու հնարավորությունը։ Ռուդիգերը լիովին կենտրոնացած է Մադրիդի «Ռեալի» նախագծի վրա։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռուդիգերը «Ռեալի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։