Վիկտոր Օսիմհենը չի տեղափոխվի անգլիական գրանդ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը չի տեղափոխվի «Չելսի»։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» չի ցանկանում «Նապոլիին» վճարել փոխհատուցման գումարը, ինչպես նաև չափազանց բարձր է համարում հարձակվողի աշխատավարձի պահանջները։ Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 11-12 միլիոն եվրո վաստակել իր նոր ակումբում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Վիկտոր Օսիմհենից, եթե ստացվի 130 միլիոն եվրոյի առաջարկ, հարձակվողի գլխավոր հավակնորդն այժմ համարվում է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Օսիմհենի աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Նապոլիի» կազմում մասնակցել է 32 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։