Եվրոպական գրանդը պատրաստ է 100 մլն եվրո վճարել Խավի Սիմոնսի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի հետ, հայտնում է Sport.es-ը։

Անգլիական ակումբը պատրաստ է 21-ամյա հոլանդացու համար վճարել 100 միլիոն եվրո, ինչը 30 միլիոնով ավելի է, քան «Բավարիայի» առաջարկը։

Միաժամանակ ՊՍԺ-ն դիտարկում է կիսապաշտպանին վարձավճարով «Լայպցիգ» ուղարկելու հնարավորությունը, որի կազմում նա հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում։

Ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

2023/24 մրցաշրջանում հոլանդացին, ով վարձավճարով հանդես է եկել «Լայպցիգում», 43 խաղում դարձել է 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։