Ռուի Մոտայի կոչը երկրպագուներին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի կոչը երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ խաղից առաջ:

«Մենք շատ ուրախ ենք, որ «Նոայի» հետ պատմություն ենք գրում՝ առաջին անգամ հասնելով Կոնֆերենցիաների լիգայի այս փուլին։

Մեր նպատակը հաջորդ փուլ անցնելն է, և մենք անդադար աշխատում ենք, որպեսզի դա իրականություն դարձնենք։ Մեզ կրկին անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի մեր նպատակներին հասնենք։

Միասին մենք ավելի ուժեղ ենք։ Առա՛ջ, Նոա, առա՛ջ»։