ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ռենի» 19-ամյա հարձակվող Դեզիրե Դուեյով, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի հետ հանդիպել է 19-ամյա տաղանդի ընտանիքի հետ՝ ներկայացնելով նախագիծը։

Ֆուտբոլիստին հավակնում է նաև «Բավարիան», որն արդեն 55 միլիոն եվրոյի առաջարկ է արել։ «Ռենն» իր հերթին խաղացողի համար պահանջում է 60 մլն. եվրո։