«Ռենի» կիսապաշտպան Դեզիր Դուեն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։
Նշվում է, որ փարիզցիների սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի հետ հանդիպել է 19-ամյա տաղանդի ընտանիքի հետ՝ ներկայացնելով նախագիծը։
Դուայիին հավակնում է նաև «Բավարիան», որն արդեն 55 միլիոն եվրոյի առաջարկ է արել։ «Ռենն» իր հերթին խաղացողի համար պահանջում է 60 մլն։