ՊՍԺ-ն տրանսֆեր է համաձայնեցրել

«Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշը կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան, ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 80 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը պայմանավորվել է Ֆրանսիայի չեմպիոնների հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ։

Անցած մրցաշրջանում Նևեշը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։