Պեպ Գվարդիոլան նշել է, թե արդյոք Էդերսոնը կմնա «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ դարպասապահ Էդերսոն Մորաեսը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում։ Այս մասին Գվարդիոլան ասել է «Սելթիկի» հետ մինչմրցաշրջանային հանդիպումից հետո, որում «Սիթին» պարտվել է 3։4 հաշվով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի դարպասապահով հետաքրքրված են սաուդյան ակումբները, այդ թվում՝ «Ալ-Իթթիհադը»:

«Չգիտեմ՝ Էդերսոնը կմնա արդյոք։ Նա պետք է որոշում կայացնի»,- ասել է Գվարդիոլան: