Պեպ Գվարդիոլա. «Նա պետք է որոշում կայացնի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ դարպասապահ Էդերսոն Մորաեսը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում։ Այս մասին Գվարդիոլան ասել է «Սելթիկի» հետ մինչմրցաշրջանային հանդիպումից հետո, որում անգլիական գրանդը պարտվել է 3։4 հաշվով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում սաուդյան ակումբներից, այդ թվում՝ «Ալ-Իթթիհադից»։

«Չգիտեմ՝ Էդերսոնը կմնա արդյոք։ Նա պետք է որոշում կայացնի»,- ասել է Գվարդիոլան։