Նիկո Ուիլյամսը շուտով կմիանա «Բարսելոնային»

«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը շուտով կմիանա «Բարսելոնային»։

Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, կատալոնական ակումբը համաձայնության է եկել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ նրա անձնական պայմանագրի պայմանների շուրջ։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։