Ֆլորենտինո Պերես․ «Նա գիտեր, թե ինչպես պաշտպանել մեր ակումբի արժեքները»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հուզիչ ելույթ է ունեցել նախկին պաշտպան և թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսի պատվին հրաժեշտի միջոցառմանը։

«Այսօր հուզիչ օր է «Ռեալի» երկրպագուների համար, քանի որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց մեծագույն խաղացողներից մեկին, ով բնութագրվում էր նվիրվածությամբ, տաղանդով և հավատարմությամբ: Նա գիտեր, թե ինչպես պաշտպանել մեր ակումբի արժեքները։

Հարգելի Նաչո, ուզում եմ ձեզ ասել, որ մենք հպարտ ենք, որ միշտ կարող էինք հույս դնել ձեր վրա։ Մենք բոլորս հպարտ ենք այն տղայով, ով իրականացրեց իր երազանքը՝ խաղալու «Ռեալում»։ Այս ակումբը միշտ կլինի քո տունը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ Նաչոն «Ռեալի» սան է և նրանց կազմում անցկացրել է ավելի քան 350 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ Մադրիդի «Ռեալի» կազմում պաշտպանը դարձել է Չեմպիոնների Լիգայի վեցակի հաղթող և Իսպանիայի քառակի չեմպիոն։ 34-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիաում»։