Մեսսին արձագանքել է Օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականի սկանդալային պարտությանը 📷

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում արձագանքել է Մարոկկոյի հետ Օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականի սկանդալային խաղի պարտությանը (1։2)։

Մարոկկոն հաղթում էր 2։1 հաշվով, երբ 90+16-րդ րոպեին արգենտինացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլից հետո մարոկկացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, ինչի պատճառով խաղն ընդհատվեց։ Թվում էր՝ հանդիպումն այլևս չի շարունակվի, բայց թիմերը երկու ժամ անց վերադարձան և արդեն դատարկ տրիբունաների ներքո մրցավարը դիտեց VAR-ն ու չեղարկեց գոլը։

«Անիրական»,- գրել է Մեսսին։

Image