«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան» դեռ չեն կարողացել պայմանավորվել մյունխենցիների պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի հարցում։
Ինչպես հայտնում է Sky Germany-ն, անգլիական ակումբը հոլանդացու համար առաջարկել է 40 մլն եվրո։ «Բավարիան» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։
2 տարի առաջ մյունխենցիները դե Լիգտին ձեռք բերեցին «Յուվենտուսից» 67 միլիոն եվրոյով։ 24-ամյա ֆուտբոլիստին թիմի նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին չի համարում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։