Մատս Հումելսը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան 35-ամյա Մատս Հումելսը կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, մադրիդյան թիմի ղեկավարությունը հետաքրքրված է 35-ամյա ֆուտբոլիստի հետ համագործակցությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման» և «Կոմոն»։

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Հումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։