Լիոնել Մեսսին Եվրոպայի թոփ 5 լիգաներում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

Լիոնել Մեսսին Եվրոպայի թոփ 5 լիգաներում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է վերջին 2 մրցաշրջաններում։

37-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում 37 գոլային փոխանցում է կատարել Ֆրանսիայի 2022/23 առաջնությունում։ Անցյալ տարվա օգոստոսից Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդից» ՝ 35 գոլային փոխանցում 2022/23 և 2023/24 թվականներին, երրորդը՝ Մարտին Էդեգորն է («Արսենալ», 32):

Լավագույն հնգյակում են նաև Ալեքս Բաենան («Վիլյառեալ», 25) և Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 24):