Յոզուա Կիմիխը չի բացառել, որ 2025/26 մրցաշրջանը նույնպես կանցկացնի «Բավարիայում»

«Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիխը չի բացառում, որ 2025 թվականին գործող պայմանագրի ավարտից հետո կարիերան կշարունակի ակումբում։

Ըստ «Բավարիայի և Գերմանիայի»՝ ակումբը որպես ավագ ղեկավարելու գաղափարը գրավիչ է խաղացողի համար, սակայն ֆուտբոլիստի և ակումբի միջև բանակցությունները դեռ չեն սկսվել:

Գերմանացիները նախատեսում են բանակցություններ սկսել Յոզուայի արձակուրդից վերադառնալուց հետո, սակայն պայմանագրի երկարաձգումն առաջնահերթություն չի լինի։ «Բավարիան» պատրաստ է վաճառել Կիմիխին, եթե լավ գումար առաջարկեն: