Խամես Ռոդրիգեսը մոտ է Լա Լիգա վերադառնալուն

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել «Սելտայում»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, իսպանական ակումբը բանակցությունների մեջ է մտել ֆուտբոլիստի հետ։

Կողմերը ներկայումս քննարկում են մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգեսը խզել է պայմանագիրը «Սան Պաուլոյի» հետ՝ Եվրոպա վերադառնալու համար։