Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կմեկնի ԱՄՆ

Հարձակվող Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շրջագայելու է Միացյալ Նահանգներում՝ չնայած գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած տարաձայնություններին։

Նախկինում հաղորդվում էր, որ նրանք հաշտվել են, սակայն ֆուտբոլիստի ապագայի հետ կապված անորոշությունը պահպանվում է։

Չնայած դրան՝ Սանչոն ընդգրկվել է թիմի հայտացուցակում։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», որի հետ դուրս էր եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։