Հայտնի է, թե ինչու է «Չելսին» դուրս մնացել Վիկտոր Օսիմհենի համար պայքարից

«Չելսին» դուրս եկավ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարից, քանի որ նրանք անընդունելի էին համարում տրանսֆերի պայմանները: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նախ՝ «ազնվականները» չցանկացան վճարել ֆուտբոլիստի փոխհատուցման ամբողջ գումարը, որը կազմում է 150 միլիոն եվրո։ Երկրորդ, լոնդոնցիները չափազանց բարձր են համարել ֆուտբոլիստի պայմանագրային պահանջները: Նիգերիացին ցանկանում էր ստանալ տարեկան 11-12 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն, որն այժմ համարվում է Օսիմհենի գլխավոր հավակնորդը, նույնպես չի ցանկանում կատարել «Նապոլիի» ֆինանսական պայմանները։ Ակումբների միջեւ բանակցությունները մտել են փակուղի։