«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կմնա կատալոնական թիմում՝ չնայած ակումբի հետաքրքրությանը Իսպանիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Դանի Օլմոյի՝ «ՌԲ Լայպցիգից» տեղափոխության հարցում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա կիսապաշտպանը չի մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին և ցանկանում է վերջնական տեսքի բերել ակումբի հետ պայմանագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանը կարող է տեղափոխվել քաթարական «Ալ-Սադ»: