Էդերսոնը մոտ է «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը մոտ է «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Սաուդյան թիմը 30-ամյա դարպասապահի համար պայմանագիր է պատրաստել մինչև 2027 թվականը՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել էր, որ դարպասապահը կարող է հեռանալ թիմից այս ամառ։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։