Դավիդ դե Խեան կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դավիդ դե Խեան, ով մեկ տարի չի խաղացել, կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, իսպանացի փորձառու դարպասապահն առաջարկներ ունի MLS-ի, Սաուդյան Արաբիայի և Իտալիայի թիմերից:

Այժմ ֆուտբոլիստը դիտարկում է բոլոր տարբերակները։ Թեեւ նրա առաջնահերթությունը Իսպանիա վերադառնալն է, սակայն Լա Լիգայի ակումբներից նա դեռ առաջարկներ չի ստացել։

Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան առանց ակումբի է մնացել 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։