Confederation League. «Փյունիկը» պարտվեց արտագնա խաղում

Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Հյուսիսային Մակեդոնիայում մրցեց «Ստրուգայի» հետ և պարտվեց՝ 2։1 հաշվով։

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացել է 11-մետրանոցից տանտերերի հարձակվող Իբրահիմին, րոպեներ անց Լուկաս Վիլելան կրկին 11 մետրանոցից հավասարեցրեց այն։

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» մնաց 10 հոգով, խաղադաշտից ոչ սպորտային պահվածքի համար հեռացվեց Սերգեյ Վակուլենկոն։

Հանդիպման 73-րդ րոպեին «Ստրուգան» խփեց խաղի հաղթական գոլը, հեռահար հարվածով աչքի ընկավ՝ Ստեֆան Սպիրովսկին։

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին՝ Երևանում։