Կլաուդիո Բրավո. «Մարկ-Անդրե տեր Շտեգենը հասկացավ, որ չի հաղթի իմ հետ պայքարում, բայց ես հպարտ եմ նրանով»

Կլաուդիո Բրավոն խոսել է «Բարսելոնայում» Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ մրցակցության մասին։

«Միշտ ասում էին, որ կոնֆլիկտ ենք ունեցել, բայց իրավիճակը լրիվ հակառակն էր։ Նա հասկացավ, որ չի կարող հաղթել պայքարում։ Առաջին յոթ հանդիպումներում ոչ մի գոլ բաց չթողեցի։ Առաջին մրցաշրջանում մենք չեմպիոն դարձանք, իսկ ես նվաճեցի Զամորայի գավաթը։ Եվ նա հասկացավ, որ ինձ թիմից հեռացնելու համար պետք է ավելին անել։

Որոշ ժամանակ անց նկատեցի, որ նա ինձ նման մարզվում է։ Նա միշտ հարգալից էր, մենք փոխադարձ հարգանք ունեինք, լավ ժամանակներ էինք կիսում ակումբում։ Այսօր ես հպարտությամբ եմ նայում այն ​​փաստին, որ նա դարձել է «Բարսելոնայի» չափանիշ»,- ասել է չիլիացին նախկին ֆուտբոլիստ Մարսելո Ռամիրեսին տված հարցազրույցում: