«Չելսին» առաջին առաջարկն է արել Ֆիլիպ Յորգենսենի համար:
Լոնդոնյան ակումբը «Վիլյառեալի» դարպասապահի համար առաջարկել է մոտ 20 միլիոն եվրո, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցած շաբաթ բանակցություններ են սկսվել հենց ֆուտբոլիստի հետ:
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Յորգենսենն անցկացրել է 36 հանդիպում և բաց թողել 63 գոլ։