«Չելսին» պատրաստ է վաճառել Տրևո Չալոբային 30-35 միլիոն ֆունտով։
«Ազնվականները» կարծում են, որ իրենք ունեն թիմի բավարար խորություն կենտրոնական և աջ պաշտպաններում, ինչի պատճառով 25-ամյա անգլիացին դուրս մնաց ԱՄՆ շրջագայությունից, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի:
Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ և մի շարք եվրոպական թիմեր արդեն նախնական կապի մեջ են «Չելսիի» հետ Չալոբայի հնարավոր տեղափոխության վերաբերյալ: