«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Չելսին» իր առաջին պաշտոնական առաջարկն է ներկայացրել «Վիլյառեալին» դարպասապահ Ֆիլիպ Յերգենսենի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնցիները 22-ամյա դարպասապահի համար առաջարկել են մոտ 20 միլիոն եվրո։

Նշվում է, որ դարպասապահը ցանկանում է տեղափոխվել «Չելսի»։