«Արսենալի» հարձակվողը համաձայնեցրել է «Մարսելի» հետ պայմանագրի պայմանները

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան համաձայնեցրել է «Մարսելի» հետ պայմանագրի պայմանները, հայտնում է L’Equipe-ը։ Հիմա ամեն ինչ կախված է ակումբներից։

Բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա, սակայն կողմերը դեռ ամեն ինչ վերջնական տեսքի չեն բերել։ Պրովանսցիները խաղացողի վարձավճարով և 20 միլիոն եվրոյով գնման տարբերակ են առաջարկում: «Զինագործները» ցանկանում են խաղացողին վաճառել 30 մլն.

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։