«Արսենալը» լիովին համաձայնեցրել է Ռիկարդո Կալաֆիորիի տրանսֆերը

«Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին շուտով կդառնա Լոնդոնի «Արսենալի» խաղացող։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերը լիովին համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։

Իտալացին 50 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Արսենալ»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 մլն եվրո (+0,5 մլն բոնուսների տեսքով)։