Արգենտինան սկանդալային խաղում պարտվեց Մարոկկոյին 🎥

Մեկնարկել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը։

Խմբային փուլի Արգենտինա – Մարոկկո հանդիպումը վերսկսվել է երկու ժամ անց առանց երկրպագուների։ Ֆուտբոլիստները վերադարձան «Սենտ Էտյեն» մարզադաշտ, որպեսզի խաղան մնացած երեք րոպեները։

Մարոկկոն հաղթում էր 2։1 հաշվով, երբ 90+16-րդ րոպեին արգենտինացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլից հետո մարոկկացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, ինչի պատճառով խաղն ընդհատվեց։ Թվում էր՝ հանդիպումն այլևս չի շարունակվի, բայց թիմերը երկու ժամ անց վերադարձան և արդեն դատարկ տրիբունաների ներքո մրցավարը դիտեց VAR-ն ու չեղարկեց գոլը։

Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին և Մարոկկոն հաղթեց՝ 2:1 հաշվով։