Անսու Ֆատին կրկին վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին չի մասնակցի ակումբի ԱՄՆ-ում նախամրցաշրջանային շրջագայությանը։

21-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել և ապաքինվելու է ակումբի բազայում, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանի մեծ մասը Ֆատին վարձավճարով անցկացրել է «Բրայթոնում»։ Պրեմիեր Լիգայի 19 խաղում նա խփել է 2 գոլ։