Սաուդյան Արաբիան կհյուրընկալի պատմության մեջ առաջին օլիմպիական eSports խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտպանել է Սաուդյան Արաբիայի թեկնածությունը՝ որպես երկիր, որը 2025 թվականին կհյուրընկալի էլեկտրոնային սպորտի օլիմպիական խաղերը։

Նշենք, որ նման մրցումներ առաջին անգամ են անցկացվում, իսկ խաղերն իրենք հիմնվել են ընդամենը մեկ ամիս առաջ։

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որ քաղաքում են կայանալու խաղերը։ Նախատեսվում է, որ ապագայում խաղերը կանցկացվեն երկու տարին մեկ անգամ։