Անգլիական երկու ակումբ ցանկանում է գնել «Բավարիայի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Վեսթ Հեմը» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նոսաիր Մազրաուիի ծառայություններով: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Երկու կողմից արդեն եղել են առաջին շփումները։ Ֆուտբոլիստը հետաքրքրված է կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելով։

Մյունխենցիները պատրաստ են վաճառել 26-ամյա եզրային պաշտպանին 20-25 մլն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։