Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Լիոնել Մեսսին խաղադաշտում կարող է անել ամեն ինչ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Նրա դեմ խաղալով՝ ես լրիվ այլ զգացողություններ եմ ապրում, քան մյուս մրցակիցների դեմ խաղալիս: Պետք է միշտ բարձր զգոնության մեջ լինես, երբ գնդակը նրա մոտ է:

Իմ կարծիքով, նա, հավանաբար, լավագույնն է խաղի շատ առումներով, նա կարող է անել գրեթե ամեն ինչ, ինչ ցանկանում է ֆուտբոլային դաշտում, և այդ պատճառով նա լավագույնն է»,- Տրենտի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հուլիսին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ հաղթեց 2024 թվականի COPA AMERICA-ն և դարձավ ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ 37-ամյա ֆուտբոլիստն ունի 45 տիտղոս։