«Մանչեսթեր Յունայթեդից» վինգեր Մեյսոն Գրինվուդը տեղափոխվել է «Մարսել» 23,6 միլիոն եվրոյի դիմաց: Սրա մասին հայտնում է The Telegraph-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ստանալ 8 միլիոն բոնուս՝ կախված ֆուտբոլիստի արդյունավետությունից։
Հետաքրքիր է այն, որ «Խետաֆեն» կստանա տրանսֆերային արժեքի 20 տոկոսը: Նախորդ մրցաշրջանում Գրինվուդը վարձավճարով հանդես է եկել ակումբում: Թե ինչպես են իսպանացիները դարձել այս գործարքի կողմեր, չի նշվում։
Հայտնի է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 22-ամյա վինգերին հետ գնելու տարբերակ կունենա։ Թեեւ նրա վերադարձը «Օլդ Թրաֆորդ» քիչ հավանական է համարվում: