«Մանչեսթեր Սիթին» ներկայումս հետաքրքրված չէ և բանակցություններ չի վարել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հայտնի ինսայդերն այդպիսով հերքում է La Gazzetta dello Sport թերթի տեղեկությունը, որը հրապարակել է այն լուրը, որ Դոննարուման կարող է փոխարինել Էդերսոնին։
Նախկինում հաղորդվում էր, որ Էդերսոնը բանակցություններ է վարում «Ալ-Իթթիհադի» հետ։