«Կարմիր սատանաները» ցանկանում են նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ուժեղացնել իրենց հենակետային գոտին և փնտրում են նման տիպի խաղացողների։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» իր ուշադրությունը դարձրել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին:
Մանկունիացիներին մեծ մրցակցություն է սպասվում իսպանացու համար, քանի որ նրան կապում են նաև «Բարսելոնայի», Լևերկուզենի «Բայերի» և «Արսենալի» հետ: Բացի այդ, տրանսֆերային արժեքը կարող է խնդիր լինել անգլիական ակումբի համար, քանի որ բասկերը Եվրոպայի գործող չեմպիոնի համար պահանջում են 60 միլիոն եվրո։
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Մարտին Սուբիմենդին անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։