«Սևիլիան» արագորեն փորձում է փոխհատուցել Յուսեֆ Էն-Նեսիրիի կորուստը, ով կտեղափոխվի «Ֆեներբախչե»: Իսպանական ակումբը աշխատում է Լևերկուզենի «Բայերի» խաղացող Սերդար Ազմունի վարձակալության շուրջ։
Շփումները սկսվել են մի քանի շաբաթ առաջ, սակայն «Սևիլիայի» ֆինանսական վիճակը մանևրելու քիչ տեղ էր թողնում: Սերդար Ազմունի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Անցած մրցաշրջանում «Ռոման» վարձակալեց իրանցի հարձակվողին և ուներ գնելու տարբերակ, բայց ի վերջո չկիրառեց այն:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Սերդար Ազմունը անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։